Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2023 թվականի հունիսի 26-ից մեկնարկել է «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը

28.06.2023

Մրցաշարին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 թիմեր՝ Մարտունի, Արծվանիստ, Ճամբարակ, Վարդենիս, Գավառի-1, Գավառի-2, Նորատուս և Գեղարքունիք:
Թիմերը բաժանվել են 2 ենթախմբի:
1-ին ենթախմբում ընդգրկվել են Մարտունու, Արծվանիստի, Ճամբարակի և Վարդենիսի թիմերը:
2-րդ ենթախմբում ընդգրկվել են Գավառի-1, Գավառի-2, Նորատուսի և Գեղարքունիքի թիմերը:
Հանդիպումները կայանում են մրցավարական հանձնաժողովի կողմից կազմված ժամանակացույցի համաձայն:
2-րդ խմբի մեկնարկը տրվել է հունիսի 26-ին, իսկ 1-ին խմբի խաղերը մեկնարկել են հունիսի 27-ից:
Յուրաքանչյուր խմբում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը դուրս կգան հաջորդ փուլ, որտեղ էլ կխաղարկվի ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:28:43