Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է մարզպետների հերթական խորհրդակցությունը

23.06.2023

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր չորս հարց։
Առաջինը ներկայացվել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման և կառուցապատման վերաբերյալ հարցը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման, դրանց հողային պաստառներում համայնքների ղեկավարների կողմից տրված շինթույլտվությունների օրինականության գործընթացը՝ բացառելով օրենքով չթույլատրված վայրերում հողերի օտարման և շինթույլտվությունների ապօրինի տրամադրման դեպքերը։
Երկրորդ հարցով ՏԿԵ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արտակ Ալբերտյանը ներկայացրել է 2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ կատարողականի վերլուծությանը։
Նախարարը հանձնարարել է գործադրել առավելագույն ջանքերը՝ ապահովելու համար բարձր կատարողական։ Նախարար Սանոսյանին է ներկայացվել նաև 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և վերլուծությունը։
Քննարկվել է նաև համայնքային ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային կառավարման մարմինների աշխատակիցների վերապատրաստումների պատշաճ կազմակերպման վերաբերյալ հարցը։
Նախարարը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների, գործնական կարողությունների, կառավարչական հմտությունների շարունակական կատարելագործման ուղղությամբ։
Քննարկվել են մի շարք այլ հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52