Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

23.06.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման ջրատարի ներքին ցանց և գազատար, ասֆալտապատվել երեք փողոց։
 Ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 248 միլիոն 280 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվել Ներքին Գետաշենի 18 տարբեր թաղամասերում, երկաթբետոնյա վաքերով, 5,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից եւ ավարտի հասցվել նույն տարվա դեկտեմբերին։
Ոռոգման ցանցի շահագործման արդյունքում ոռոգելի հողատեսքերն ավելացել են 15-20 հեկտարով, իսկ 100-120 հեկտար տարածքի տնամերձ հողամասերում ոռոգման ջուրը կմատակարարվի առանց կորուստների եւ ժամանակին։
Ծրագրի շահառու է համարվում ավելի քան 800 տնտեսություն։
Ներքին Գետաշենի Վերին Դուրան եւ Ներքին Դուրան թաղամասերի գազաֆիկացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 61 հազար 390 դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Գազատարի ընդհանուր երկարությունը կազմում է 1011 գծամետր։
Ծրագրի իրականացման արդյունքում առաջիկայում երկնագույն վառելիքից օգտվելու հնարավորություն կունենան շուրջ 100 տնտեսություն։
 Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 150 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով ասֆալտապատվել է Վերին Դուրան թաղամասի 10-րդ, Կենտրոն թաղամասի 2-րդ, Գետափնյա թաղամասի 3-րդ փողոցները՝ մոտ 2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ եւ 9 հազար քառակուսի մետր մակերեսով։
Ծրագրի իրականացման արդյունքում Ներքին Գետաշենի երկրորդական նշանակության երեք փողոցների շուրջ երկու հազար բնակիչներ արդեն ունեն բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52