Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

22.06.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության եւ խմելու ջրատարի արտաքին ցանցեր։
 Արտանիշի լուսավորության ցանցը կառուցվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 6 բնակավայրերում փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթի շրջանակներում, 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2022 թվականի սեպտեմբեր ամսին եւ ավարտվել 2023 թվականի ապրիլ ամսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Արտանիշի 5 փողոցներում կառուցվել է շուրջ 1 կիլոմետր երկարության լուսավորության ցանց։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 35 լուսատու։
Արտանիշի խմելու ջրատարի արտաքին ցանցը եւ 3 ջրընդունիչները կառուցվել են «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ, Ջիլ եւ Արտանիշ բնակավայրերում խմելու ջրագծի ներքին եւ արտաքին ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթի շրջանակներում, 34 միլիոն 749 հազար դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին եւ ավարտվել 2023 թվականի մարտ ամսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Արտանիշում կառուցվել է 400 գծամետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց եւ 3 ջրընդունիչ, ինչի շնորհիվ բարելավվել է բնակավայրի տնտեսությունների ջրամատակարարումը։
2022 թվականի հոկտեմբերից Շողակաթ համայնքը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ միավորվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52