Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

22.06.2023

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գեղամավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 4534 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ներհամայնքային ճանապարհներ, կառուցվել 2700 գծամետր երկարության արտաքին լուսավորության ցանց։
Գեղամավանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման պայմանագրային արժեքը կազմել է 72 միլիոն 980 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել 1-ին փողոցի 1-ին, 3-րդ փողոցի 1-ին փակուղիներում, 2-րդ փողոցի 9-րդ, 3-րդ փողոցի 1-ին եւ 2-րդ նրբանցքներում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
 Գեղամավանի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 7 միլիոն 518 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի օգոստոսից եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 76 լուսատու։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52