Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողի օրվա առիթով
21.06.2023
Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Սա ևս մեկ առիթ է՝ անդրադառնալու ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքին, արժևորելու այն ջանքն ու եռանդը, որ բժիշկը ներդնում է յուրաքանչյուր հիվանդի ապաքինման գործում:
Ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ ամեն օր հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք իրենց ամենամեծ հարստությունը՝ առողջությունը, հաճախ նաև կյանքը:
Մենք ականատես ենք եղել բուժաշխատողների անձնուրացության բազմաթիվ դրվագների, երբ թե տարերային աղետների ժամանակ, թե ռազմական գործողությունների բովում վտանգելով սեփական կյանքը` դուք փրկում էիք հարյուրավոր մարդկային կյանքեր:
Վստահ եղեք, որ մենք գնահատում ենք ձեր շնորհակալ աշխատանքն ու շարունակելու ենք, պետության հնարավորությունների մեծացմանը զուգահեռ, բարելավել թե ձեր աշխատանքի պայմանները, թե լուծել առողջապահության ոլորտի աշխատողների առաջ ծառացած խնդիրները:
Կայուն և դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր հայրենիքի ընդհանուր զարգացման հիմնական և կարևոր ուղղություններից է։
Կրկին անգամ բոլոր բուժաշխատողներին մաղթում եմ քաջառողջություն, ուժ և տոկունություն պատասխանատու առաքելությունն իրականացնելու ընթացքում։