Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

15.06.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհից Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհը եւ արտաքին լուսավորության ցանց է կառուցվել նույն Լեռնահովիտ բնակավայրում եւ Գեղհովիտ գյուղի 1-ին եւ 5-րդ փողոցներում։
 Գեղհովիտ գյուղի Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի օգոստոսից եւ ավարտվել նույն տարվա նոյեմբեր ամսին։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել է Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհից Լեռնահովիտ բնակավայր մտնող ճանապարհը՝ 1200 մետր երկարությամբ եւ շուրջ 7200 քառակուսի մետր մակերեսով։
Լեռնահովիտն իր պատմության մեջ առաջին անգամ է մուտքի բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհ ունենում։
Գեղհովիտի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 49 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել նույն թվականի դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտի 1-ին, 5-րդ փողոցներում եւ Լեռնահովիտ բնակավայրում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց՝ շուրջ 9 կիլոմետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 330 լուսատու։
Գեղհովիտի 1-ին, 5-րդ փողոցները եւ Լեռնահովիտ բնակավայրը լուսավորվում են առաջին անգամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52