Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

14.06.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց՝ 3057 գծամետր ընդհանուր երկարությամբ։
Մարտունի գյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն 335 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբերի վերջերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Մարտունի գյուղի 4 թաղամասերում տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 89 լուսատու։
Ծրագրի շահառու են հանդիսանում տնտեսությունների շուրջ 90 տոկոսը։
Մարտունի գյուղի վերոնշյալ թաղամասերը արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52