Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի համայնքների եւ «Սևան Ազգային պարկ»-ի միջեւ առկա հիմնախնիրների կարգավորումը կնպաստի համայնքների արագ տեմպերով զարգացմանը

13.06.2023

Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում քննարկվեց մարզի համայնքների եւ «Սևան Ազգային պարկ»-ի միջեւ առկա հիմնախնիրների կարգավորման հարցը։
Քննարկումը վարեցի ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հետ, որին մասնակցեցին ՄԱԶԾ EU4Sevan ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, «Սևան ազգային պարկի տնօրենի տեղակալ Արայիկ Հունանյանը, Ճամբարակի եւ Սեւանի համայնքապետարանների ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարաթյան Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հակոբ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կառավարման պլանավորման թիմի համակարգող Մաթեւոս Նալբանդյանը և այլ աշխատակիցներ։
Նշեմ, որ քննարկվող թեման չափազանց կարեւոր է համայնքների եւ «Սևան ազգային պարկ»-ի միջև առաջացած եւ տարիներ ի վեր շարունակվող հակասությունները եւ հիմնախնդիրները հաղթահարելու առումով։
Տեւական ժամանակ կուտակված այս հիմնախնդիրները շարունակում են կաշկանդել մեր համայնքների արագ զարգացումը։ Այս հանդիպումով մենք պետք է հստակեցնենք մեր համատեղ քայլերը եւ շարժվենք առաջ՝ հասնելով բոլորիս համար ցանկալի արդյունքի։
Ըստ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայացված հիմնավորման՝ «Սեւան Ազգային պարկ»-ի եւ համայնքների միջև առկա են սահմանների անճշտություններ և մեծ մակերեսներով համադրումներ։ Բացի այդ, նիշից բարձր, անտառազուրկ, բնակավայրերին սահմանակից հողատարածքներն, առանց հիմնավորման, հայտնվել են «Սևան Ազգային պարկ»-ի սահմաններում և պարզապես խանգարում են համայնքների հեռանկարային զարգացումն ապահովելուն:
ՄԱԶԾ EU4Sevan ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը եւ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցները ներկայացրին իրենց կողմից կատարված աշխատանքները «Սեւան Ազգային Պարկ»-ի կառավարման նոր պլանի կազմման շուրջ՝ անելով համապատասխան առաջարկություններ։
ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հիմնախնդիրները կարգավորելու հիմնական միջոցը համարեց միասնական հարթակի ստեղծումը, որտեղ բոլոր հարցերը պետք է քննարկվեն համատեղ եւ ստանան օրենքին համապատասխան լուծումներ, հստակեցվեն համայնքների եւ «Սեւան ազգային պարկի»-ի միջև վիճելի համարվող սահմանները, առաջարկելով, որ այդ հարթակը լինի իրենց կառույցը։
Ամփոփելով քննարկումը՝ առաջարկեցի սահմանել հստակ ժամանակացույց եւ քայլ առ քայլ, համայնք առ համայնք կարգավորել առկա հիմնահարցերը։
Աշխատելու ենք համատեղ ու լինելու ենք հետեւողական։ Առաջինը սկսելու ենք Ճամբարակ համայնքից, ապա անցնելու ենք մյուս համայնքներին։ Վիճելի սահմանները ճշտելիս հենվելու ենք մասնագիտական եզրակացության վրա, որպեսզի շահագրգիռ որեւէ կառույց կողմնակալ մոտեցում չկարողանա դրսեւորել։ Շատ կարեւոր է, որ, հանձինս ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի, մենք արդեն ունենք հիմնահարցերի կարգավորման միասնական հարթակ ու փոխըմբռնման պայմաններում կկարողանանք լուծում տալ այս չափազանց կարեւոր խնդրին։
Քննարկման ավարտից հետո մարզի համայնքների ղեկավարները ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին ներկայացրին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին առանձին դպրոցների, մանկապարտեզների, շինությունների, բնակավայրերի կամ հողատարածքների կադաստրային գրանցման հետ կապված խնդիրներին։
ՀՀ Կադասստրի պետական կոմիտեի նախագահը խոստացավ ուսումնասիրել բոլոր գրավոր դիմումները և օրենքի շրջանակներում կարգավորել ներկայացված հիմնահարցերը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52