Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

13.06.2023

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Զովաբեր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 7-րդ փողոցը, լուսավորության ցանց է կառուցվել 5 տարբեր փողոցներում։
 Զովաբերի 7-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 54 միլիոն 19 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին եւ ավարտվել նույն տարվա նոյեմբեր ամսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Զովաբերի 7-րդ փողոցն ասֆալտապատվել է 750 գծամետր երկարությամբ եւ 3762 քառակուսի մետր մակերեսով։
Զովաբերի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 7 միլիոն 967 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերին եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբեր ամսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Զովաբերի 5 տարբեր փողոցներում կառուցվել է 1890 գծամետր երկարության արտաքին լուսավորության ցանց, տեղադրվել ԼԵԴ համակարգով աշխատող 63 լուսատու։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52