Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2023 թվականի օգոստոսի 12-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար

13.06.2023

2023 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար:
Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ 1 փուլով.
1) 1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1983-2005թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
2) 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982թ. ծնված) կանայք և տղամարդիկ:
Կանայք կմրցեն 1000 (հազար) մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 (հազար հինգ հարյուր) մետր լողատարածություններում:
Հայտ ներկայացնող անձը պետք է ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում հանձնի նախնական ստուգարք՝ մասնակցի լողալու ունակության մակարդակը որոշելու համար:
Մրցաշարին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև օգոստոսի 6-ը ներառյալ:
Էլ. հասցե՝ swimmingrm@mail.ru:
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010)56-44-60, Մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077)84-40-41, (091)84-40-41, (055)84-40-41, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:28:43