Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

12.06.2023

Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային հերթական խորհրդակցությունն անցկացրեց մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 22 սուբվենցիոն ծրագիր` իր 135 ենթածրագրերով, իսկ 19 սուբվենցիոն ծրագրեր 108 ենթածրագրերով գտնվում են մրցութային փուլում։
Մարզում առկա 54 ԲՄԿ-ներից, հունիսի 9-ի դրությամբ, 36 ԲՄԿ-ների օգտագործվող տարածքների համար արդեն կնքվել են պայմանագրեր, իսկ 18 ԲՄԿ-ների ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։
Արդեն ներկայացվել են նախագծեր՝ մարզային ենթակայության կրթական հաստատությունները վառարանային ջեռուցումից այլ տեսակի ջեռուցման անցնելու աշխատանքների ուղղությամբ։
Ընթացքի մեջ են մարզային ենթակայության թվով 7 ուսումնական հաստատությունների շենքերի պետական գրանցման և վկայականների ձեռքբերման աշխատանքները։
Մարզի համայնքներում ընթանում են փողոցների գծանշման և փոսային նորոգման աշխատանքներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց համայնքների կողմից իրականացվող աղբահանության եկամուտների և ծախսերի պլանավորման մեխանիզմներին վերաբերող հարցը, որի ուղղությամբ մարզպետը հանձնարարեց մարզի համայնքներից հավաքագրել տեղեկատվություն՝ տնտեսվարող սուբյեկտների հետ աղբահանության պայմանագրերի պարտադիր կնքման վերաբերյալ և մարզպետի աշխատակազմի կողմից մարզի համայնքներում իրավական և մասնագիտական վերահսկողություն իրականացնելու ընթացքում մեծ ուշադրություն դարձնել համայնքների վարչական տարածքներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ու նրանց հետ կնքված աղբահանության պայմանագրերի թվաքանակներին։
Ներկայացվեց տեղեկատվություն <<Սևան ազգային պարկ>>-ի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների քանակի, նրանց հետ կնքված աղբահանության պայմանագրերի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական և հանրակրթական ուսումնական հաստատությունների աղբահանության պայմանագրերի առկայության, գործող սակագների և վճարումների, մարզի համայնքների ճանապարհների եզրերին գույքագրված թույլատրելի գովազդային վահանակների օրինականացման և թույլտվություն չունեցող կամ թույլտվության ոչ ենթակա գովազդային վահանակների ապամոնտաժման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
Գեղարքունիքի մարզպետը հանձնարարեց հետևողական լինել, որպեսզի մարզի համայնքների ղեկավարները միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեություն ծավալելու թույլտվություն տալու դեպքում մուտքերն ապահովեն հարակից ճանապարհներից և խախտումներ արձանագրելու դեպքում միջոցներ ձեռնարկեն՝ դրանք վերացնելու ուղղությամբ։
Ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ՝ որոնք առնչվում էին համայնքների կողմից գանձված ապառքների, մարզային ենթակայության կազմակերպություններում հարկային պարտավորություններ ունեցող աշխատողների կողմից մինչև 2023 թվականի առաջին կիսամյակի վերջ պարտքերը մարելու ուղղությամբ տարվող աշխատանքների, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված մոնիտորինգի ընթացքում շինարարական աշխատանքներում և շինթույլտվություններում հայտնաբերված թերությունները արձանագրելու և համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու մասին։
Հայաստանի հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրով մարզի համայնքային հանձնաժողովների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում փաստացի արտացանքատարածությունները, հավաստագրված և չհավաստագրված սերմերով, հասնում է 10 հազար 3 հեկտարի, որը կազմում է 805 միլիոն 820հազար դրամ։ Հունիսի 12-ի դրությամբ մարզի հողօգտագործողներին բաշխվել է նշված գումարի 51 տոկոսը, կամ 407 միլիոն 830 հազար դրամ։
Քննարկեվեցին այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52