Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

12.06.2023

Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի ամառային զորակոչի մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Նիստին մասնակցեցին ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցներ։
Օրակարգում քննարկվեցին 2023 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական փուլերին, զորակոչին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր։
ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին մարտական իրավիճակներում զոհվածների ընտանիքների՝ զորակոչի ենթակա անդամների տարկետմանը վերաբերող հարցեր, առաջարկություններ արվեցին վարժական հավաքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ։
Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
2023 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52