Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

09.06.2023

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցը եւ Պանթեոնի ներսի ճանապարհը։
 Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ Պանթեոնի ներսի ճանապարհի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 56 միլիոն 200 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրի մեկնարկը տրվել է 2023 թվականի ապրիլից եւ այժմ մոտենում է ավարտին։
Գրիգոր Լուսավորիչ փողոցն ասֆալտապատվել է 380 գծամետր երկարությամբ եւ 4062 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 455,81 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կատարվել է մուտքերում եւ ուղիներում, 251 քառակուսի մետր՝ մայթերում։ Տեղադրվել են 335 գծամետր երկարության բազալտե եզրաքարեր։
Նորատուսի Պանթեոնի ներսում ասֆալտապատվել է 119 գծամետր երկարության եւ 1127 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ։ 478 գծամետր երկարությամբ տեղադրվել են բազալտե եզրաքարեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52