Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցներում մեկնարկել են ավարտական քննությունները

08.06.2023

Գեղարքունիքի մարզի  հանրակրթական դպրոցների  4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում մեկնարկել են համապատասխանաբար գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները։ 4-րդ դասարանների 2683 աշակերտների գիտելիքների ստուգումներ իրականացվեցին հունիսի 8-ին՝ հայոց լեզու առարկայից, իսկ հունիսի 13-ին 4-րդ դասարանների աշակերտները քննություն կհանձնեն մաթեմատիկա առարկայից։
Հունիսի 5-ին հայոց լեզու առարկայից ավարտական քննություն հանձնեցին մարզի 2586 9-րդ դասարանների աշակերտները։ Վերջիններս հունիսի 12-ին ավարտական քննություն կհանձնեն նաև մաթեմատիկա, իսկ հունիսի 19-ին՝ բնագիտություն առարկաներից։
Քննաշրջանի ընթացքում իններորդցիները քննություններ կհանձնեն նաև հայոց պատմություն, հայ գրականություն, օտար լեզու առարկաներից և ստուգարք՝ ֆիզկուլտուրա առարկայից։
Հունիսի 7-ին հայոց լեզու առարկայից պետական ավարտական քննություն հանձնեցին 12-րդ դասարանների 1534 շրջանավարտները։ Վերջիններս հունիսի 14-ին քննություն կհանձնեն նաև հայոց պատմություն, իսկ հունիսի 21-ին՝ մաթեմատիկա առարկաներից։ Ռուսաց լեզու առարկայից տասներկուերորդցիները բանավոր քննություն կհանձնեն քննաշրջանի ընթացքում։
Առանձին առարկայացանկով և միասնական համակարգով մարզում մեկնարկել են նաև ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունները, որոնք ընթանում են Գավառի թիվ 2 միջնակարգ, թիվ 3 և թիվ 5 հիմնական դպրոցներում։
Մարզի դպրոցներում քննասենյակները ամբողջովին կահավորված են և ապահովված պահանջվող սարքավորումներով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:28:43