Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

07.06.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է փողոցային լուսավորության ցանց, ավարտին են մոտենում ոռոգման եւ խմելու ջրատարի ցանցերի կառուցման աշխատանքները։
Վաղաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 28 միլիոն 560 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Լուսավորության ցանցը կառուցվել է առաջին խճուղիում, առաջին եւ երկրորդ փողոցներում՝ 3 կիլոմետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 116 լուսատու։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից եւ ավարտի հասցվել դեկտեմբերին։
Լուսավորության ցանցը շահագործվում է նախորդ տարվա վերջերից։
Վաղաշենի թիվ 3, 19, 35 փողոցների ոռոգման ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ոռոգման ցանցի կառուցում երկաթբետոնյա կիսախողովակներով, 1939 մետր ընդհանուր երկարությամբ, ինչի արդյունքում երեք թաղամասերում բնակվող շուրջ 300 շահառուների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից, ընդհատվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ու վերսկսվել 2023 թվականի ապրիլի կեսերից։
2023 թվականի հունիսի 6-ի դրությամբ ծրագիրն իրականացված է մոտ 90 տոկոսով։
 Վաղաշենի տարբեր փողոցների խմելու ջրի բաշխիչ ցանցի բարելավման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում մի քանի թաղամասերում, 6,2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից, վերսկսվել 2023 թվականի ապրիլի կեսերից։ 2023 թվականի հունիսի 6-ի դրությամբ ծրագիրն իրականացվել է շուրջ 90 տոկոսով։
Վաղաշենի ոռոգման եւ խմելու ջրատարի ներքին ցանցերի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2023 թվականի ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52