Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

05.06.2023

Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Զեկուցվեց, որ մարզի Նորաշեն, Լճաշեն և Նորատուս բնակավայրերի հարակից հատվածներում առկա թերությունները վերացվել և բերվել են նախկին տեսքին:
Գավառ և Վարդենիս համայնքներում 2023 թ.-ի ապրիլի 29-ին իրականացված համապետական շաբաթօրյակի ընթացքում ի հայտ եկած թերությունները նույնպես ամբողջությամբ վերացվել են:
Համահայկական 8-րդ խաղերի 11 մարզաձևերին կմասնակցեն Գեղարքունիքի մարզից հայտագրված 128 մարզիկներ, իսկ պատվիրակների թիվն առայժմ 68-ն է։
ԲՄԿ-ների օգտագործվող տարածքների համար արդեն կնքվել է 39 պայմանագիր՝ 15-ը ընթացքի մեջ է:
Ներկայացվեց վերլուծական տեղեկատվություն մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքապետարաններում ապառքների գանձման հետ կապված գործընթացի, մարզի համայնքների կողմից տեղական վճարների, տուրքերի պլանավորման մեթոդիկայի, հավաքագրման և ծախսերի ցուցանիշների վերաբերյալ:
Զեկուցվեց մարզային ենթակայության կազմակերպությունների հարկային պարտավորություններ ունեցող աշխատողների կողմից մինչև 2023 թ.-ի առաջին կիսամյակի վերջ պարտքերը մարելու վերաբերյալ տեղեկատվություն:
Քննարկվեցին մարզի տարածքում գործող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից հատվածներում ավազի և աղբի մաքրման, մետաղական արգելափակոցների վերականգման և ներկման, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու վերաբերյալ աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց՝
Մինչև հունիսի 20-ը մարզի համայնքների ղեկավարներին առաջարկել, որպեսզի կոնկրետ միջոցներ ձեռնարկեն և մարզի համայնքների տարածքները մաքրեն մետաղաջարդոնից:
Մինչև հունիսի վերջ ավարտին հասցնել համայնքներում ապօրինի գովազդային վահանակները ապամոնտաժելու գործընթացը:
Մարզի համայնքապետարանների, ոստիկանության և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների համատեղ ուժերով միջոցառումներ ձեռնարկել ավտոճանապարհների եզրերին բացօթյա առևտուրը կանոնակարգելու և համայնքային ճանապարհները գծանշելու ուղղությամբ։
Քննարկեվեցին այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52