Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում կիրականացվի էներգոարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգետիկայի ավելացմանն ուղղված ծրագիր

02.06.2023

Հունիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցավ հրավիրված քննարկում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից նախատեսված նոր ինտերգրված ծրագրի բովանդակության վերաբերյալ, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը:
Հանդիպում-քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սասուն Սահակյանը, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիսթիան Հենշելը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ,Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, միջազգային փորձագետներ:
Հյուրերն իրազեկեցին, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը ներկայումս պլանավորում է նոր ինտեգրված ծրագիր, որը ֆինանսավորում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից և վերաբերում է լավ կառավարման, մասնավոր հատվածի զարգացման և միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև էներգիայի և կլիմայի ոլորտներին։
Էներգիայի և կլիմայի ոլորտներում գործողությունները նպատակաուղղված են լինելու քաղաքային ծառայություններում էներգոարդյունավետությունը բարձրացնելուն և վերականգնվող էներգիայի մասնաբաժինն ավելացնելուն։ Թիրախավորվելու են մասնավորապես ջրի հետ առնչվող ծառայությունները, բայց նաև քաղաքային շենք-շինությունները և մասնավոր տնտեսությունները։
Ծրագրի նպատակն է՝ այս կերպ ուժեղացնել համայնքների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունությունը և ռեսուրսների արդյունավետությունը՝ կրճատելով ջերմոցների գազերի արտանետումները, ինչի արդյունքում համայնքների կախվածությունը հանածո վառելիքից և էներգիայի ներմուծումից կնվազի։
2023 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում գնահատման հանձնախմբի այցի շրջանակներում ուսումնասիրվելու են քաղաքական գործընկերների հետաքրքրությունները, ներուժը, համայնքներում տիրող իրավիճակը և առկա կարիքները։ Ծրագիրն իրականացվելու է 2024 թվականի ապրիլից մինչև 2027 թվականի մարտ ամիսը, Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների աշխատակիցները տեղեկատվություն ներկայացրին մարզում էներգոխնայողության և վերականգնվող էներգետիկայի, խմելու և ոռոգման ջրամատակարարման ընդհանուր վիճակի, այդ ոլորտներում իրականացված և կամ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, գնահատված կարիքների մասին, պատասխանեցին հյուրերին հուզող հարցերին։
Քննարկման ավարտին մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պատարստակամ է՝ իր լիազորությունների շրջանակներում ծրագրի իրականացմանը պահանջվող աջակցություն ցուցաբերելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52