Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի փոքրիկների համար ապահովվեց հունիսմեկյան տոնական բարձր տրամադրություն

02.06.2023

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գեղարքունիքի մարզի համայնքներում և մի շարք բնակավայրերում անցավ տոնական բարձր տրամադրությամբ, աշխույժ ու գունառատ մթնոլորտում։
Տոնական ողջ օրը ուղեկցվեց երգ- երաժշտությամբ, գեղարվեստական կատարումներով հանդես եկան համայնքների և բնակավայրերին մշակութային հաստատությունների պարային և երաժշտական խմբերը, անհատ կատարողներ։
Փոքրիկները զբաղվեցին կավճանկարչությամբ, անմիջական շփում ունեցան սիրված մուլտհերոսների և ծաղրածուների հետ, դիտեցին կրկեսային շոու ծրագրեր, մարզական ցուցադրական տարբեր ելույթներ։
Օրը տպավորիչ ու անմոռաց էր նաև վարդենիսցի փոքրիկների համար։ Սահմանամերձ Սոթք, Ազատ, Կութ բնակավայրերի շուրջ 200 երեխա հյուրընկալել էին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին և բարձրաստիճան այլ պաշտոնյաների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Իսկ Տրետուք, Կուտական բնակավայրերի սոցիալապես անապահով 7-13 տարեկան երեխաներն էլ բացօթյա երկհարկանի ավտոբուսով շրջայց կատարեցին Երևան քաղաքում։
Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում էլ փոքրիկները դիտեցին մանկական զվարճալի ներկայացումներ:
Օրվա անվտանգ ընթացքն ապահովեցին ոստիկանության, պարեկային ծառայության և շտապօգնության ծառայությունները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52