Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 117 միլիոն 392 հազար դրամ է տրամադրել Գեղարքունիքի մարզի մի շարք ծրագրերի համար

01.06.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի նիստում որոշում է կայացվել գումար հատկացնել Գեղարքունիքի մարզային նշանակության որոշ ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման համար։
Այդ թվում՝
38 միլիոն 535,6 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման համար
4 միլիոն 992 հազար դրամ՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ61+380-ում գտնվող կամրջի հիմնանորոգման նախագծի համար
50 միլիոն դրամ՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար
13 միլիոն 554,6 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար
10 միլիոն 311,3 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52