Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2023
Սիրով շնորհավորում եմ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով:
Սիրելի՛ մանուկներ, մեր աշխատանքն ու գործունեությունը միտված են հավասար պայմաններում ձեր գունեղ և անհոգ մանկության, առողջ ու երջանիկ ապագայի, կրթության բարձր որակի, մշակութային և մարզական ոլորտներում ընդգրկվածության ապահովմանը։
Ցանկանում եմ, որ միշտ լինեք ջերմությամբ և սիրով շրջապատված, որ ոչինչ երբեք չխաթարի ձեր ուրախ մանկությունն ու չխամրեցնի ձեր առօրյայի ոչ մի երանգ:
Մեր՝ մեծերիս կյանքն իմաստավորվում է ձեր ժպիտով ու խինդով: Եվ այդ ժպիտն ու խինդն են մեր հայրենիքի խաղաղության և բարեկեցության երաշխիքները:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ երեխաներ: