Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Մարտունու համայնքապետարանում
31.05.2023
Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Մի շարք քաղաքացիներ մարզպետի տեղակալին դիմեցին դրամական օգնության խնդրանքով, իսկ ծնունդով Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի բնակիչ, ուկրաինաբնակ գործարար Ռուբիկ Մկրտչյանը ներկայացրեց Ձորագյուղի ավագ դպրոցի ազատ տարածքում սեփական միջոցներով եւ բարեգործական հիմունքներով մանկական խաղահրապարակ կառուցելու մասին դիմում։
Դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում։