Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական մրցաշարը

28.05.2023

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը, որը երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Գեղարքունիքի մարզի Շողակաթ-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում 1 փուլով և երկու տարիքային խմբով (առաջին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան կանայք և տղամադիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ):
Այդ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) բոլորից արագ հաղթահարեցին Անանիա Ոսկանյանը, Պավել Ստեփանյանը և Խաչատուր Սարիբեկյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Լիլիթ Հարությունյանը, Անի Սարգսյանը:
Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի (41 և ավելի բարձր) լավագույն եռյակում ընդգրկվեցին Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Վարդան Ալքումյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Սարգսյան և Լիլիթ Արարատյանը:
Պարգևները հանձնեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Խրախուսական պագևների արժանացան նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներ՝ 53-ամյա Նազելի Մանուկյանը և 82-ամյա Հակոբ Թութունջյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորեց Հանրապետության օրվա արթիվ, նշելով, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարերով նախևառաջ ընդգծվում և կարևորվում է պետություն-քաղաքացի կապը.
««Վարչապետի գավաթ» մրցաշարերի կարևորագույն իմաստներից մեկն այն է, որ մենք ուզում ենք հնարավորինս շատ առիթներ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն հաղթահարելու, ինքն առաջին հերթին իր հետ մրցելու առիթ ունենա և ապացուցի որպես քաղաքացի, որպես պետության իրավատեր, որ մեր կամքը՝ ունենալու ինքնիշխան, ազատ, ուժեղ, զարգացած, բարեկեցիկ և երջանիկ պետություն, անսասան է: Մեր ընթացքը դա պիտի ամեն տարի ցույց տա:
Ուզում եմ բոլոր մասնակիցներին հատուկ շնորհակալություն հայտնել. այս մրցաշարերով մենք ընդգծում ենք մեր պետականությունը, մեր դրոշը, մեր քաղաքացիությունը, ապրելու և հաղթահարելու, առաջ շարժվելու մեր կամքը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցաշարի կազմակերպիչներին:
Երկու տարիքային խմբերում և կանանց և տղամարդկանց մրցապայքարում 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները արժանացան 1 մլն դրամի, 2-րդ տեղը՝ 500.000, 3-րդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 100.000, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52