Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

26.05.2023

Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի՝ արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված հիշարժան այս օրվա կապակցությամբ:
Հասկանալի ու բնական է այն հուզմունքը, որ ապրում եք դուք՝ հրաժեշտ տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին:
Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց:
Այսօր դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգը ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Սա այն պահն է, երբ պետք է կատարել մասնագիտության ճիշտ ընտրություն:
Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ սեփական ունակություններն ու ձիրքերը ի սպաս դնելու երկրի և ժողովրդի հետագա բարգավաճմանը՝ իբրև մեր պետության արժանավոր քաղաքացիներ: Կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են Ձեր ուսուցիչները:
Ինչպիսին էլ լինի ձեր ընտրած ճանապարհը, միշտ մաքուր պահեք ձեր հոգին և սթափ՝ միտքը, ու, վստահ եմ, որ ամեն ինչում կհաջողեք։
Շնորհավորում եմ մեր մանկավարժներին ևս ու շնորհակալություն հայտնում բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին: Թող իրականություն դառնան ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52