Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է«COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրը

25.05.2023

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի պատասխանատուներին, Ասիական Զարգացման Բանկի և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրին հյուրերը՝ «COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի հիմնական նպատակն է՝ մատուցել այնպիսի ծառայություններ, որոնք կթեթևացնեն COVID-19-ի ազդեցությունը աղքատության մեջ գտնվող և խոցելի բնակչության վրա։ Ծրագիրը միաժամանակ բարձրացնում է ճգնաժամերի կանխարգելման, համավարակի հետևանքների մեղմացման և հաղթահարման համայնքահեն կարողությունները, աջակցում է COVID-19-ի ազդեցության պատճառով ծանրաբերռնված սոցիալական պաշտպանության ծրագրերին և տրամադրում է տնտեսական աջակցություն COVID-19-ի հետևանքով անապահով դարձած մարդկանց։
Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում, և համայնքապետարանների հետ ծավալվել է բավարար համագործակցություն՝ թիրախային համայնքներում իրականացնելու կարիքների գնահատում, համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններին տրամադրելու սպասք լվացող մեքենաներ, չորանոցներ, փոշեկուլներ, ավտոմատ լվացքի մեքենաներ, ջրատաքացուցիչներ։
Ծրագիրը մարզում իրականացվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իր գործընկերների՝ «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ-ի և «Կիրակի» զարգացման հիմնադրամի հետ։ Ծրագիրը ֆինանսավորվել է Ասիական Զարգացման Բանկի՝ Բարգավաճ և կայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի Ճապոնիայի հիմնադրամի կողմից։
Հյուրերը խոսեցին նաև ծրագրի շրջանակներում մարզում իրականացված այլ գործողությունների մասին։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին՝ իրականացված ծրագրերի համար և նշեց, որ մարզի տասնյակ նախադպրոցական հաստատություններն իրապես տրամադրված գույքի կարիքը շատ ունեին։
Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հյուրերին ներկայացրին մարզի սահմանամերձ բնակավայրերում հետպատերազմական իրավիճակը, խոսեցին դրա կարգավորմանն ուղղված աշխատանքների մասին, անդրադարձան COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների, համավարակի կանխարգելման, բուժման եւ հետեւանքների վերացման մասին ։
Կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին՝ հանդիպման և արդյունավետ երկխոսության համար։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:58:56