Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

25.05.2023

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել եւ շահագործվել է արտաքին լուսավորության ցանց։
Բերդկունքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 3 միլիոն 772 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում ԼԵԴ համակարգով աշխատող արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Բերդկունքի Կենտրոնական փողոցում, Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքում, մայրուղուն հարող 2-րդ եւ 5-րդ նրբանցքներում։ Տեղադրվել է 29 լուսատու։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են անցած տարեվերջին եւ ավարտվել 2023 թվականի մարտ ամսին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52