Նորություններ
Կրթական համակարգի կատարելագործումն ու բարեփոխումները` որպես բարեկեցիկ ապագայի գրավական
25.05.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի հերթական նիստում որոշում է կայացվել 76 միլիոն 900 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում 300 տեղ հզորությամբ թվով 6 դպրոցների կառուցման նախագծի լրամշակման նպատակով (վերափոխում 350 տեղ հզորության) անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Այդ թվում՝ 11 միլիոն 600 հազար դրամ հատկացվելու է Գավառի թիվ 5 հիմնական դպրոցին, 11 միլիոն 600 հազար դրամ՝ Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցին, 21 միլիոն դրամ՝ Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցին, 9 միլիոն 500 հազար դրամ՝ Լիճքի միջնակարգ դպրոցին (Լիճքի հիմնական դպրոցի տեղակայման վայրում), 13 միլիոն 700 հազար դրամ՝ Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցին և 9 միլիոն 500 հազար դրամ՝ Գավառի Գեորգի Մնացականյանի թիվ 7 միջնակարգ դպրոցին։
Կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում 9 կրթական կենտրոնների ստեղծման նպատակով անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացվելու է 43 միլիոն 800 հազար դրամ, որից Թթուջրի կրթահամալիրի կառուցման նպատակով հատկացվելու է 4 միլիոն 800 հազար դրամ, Մարտունի գյուղում կրթահամալիր կառուցելու նպատակով՝ 4 միլիոն 800 հազար դրամ, Դպրաբակի կրթահամալիրի նպատակով՝ 5 միլիոն 400 հազար դրամ, Շատվանի կրթահամալիրի նպատակով՝ 4 միլիոն 800 հազար դրամ, Կախակնի կրթահամալիրի նպատակով՝ 4 միլիոն 800 հազար դրամ, Արեգունու կրթահամալիրի նպատակով՝4 միլիոն 800 հազար դրամ, Փոքր Մասրիկի կրթահամալիրի նպատակով՝ 4 միլիոն 800 հազար դրամ, Մաքենիսի կրթահամալիրի նպատակով՝ 4 միլիոն 800 հազար դրամ և Մադինայի կրթահամալիրի նպատակով՝ 4 միլիոն 800 հազար դրամ։