Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

22.05.2023

Վարդենիս, պատրա՞ստ ես։
Formula Vardenis-ը TCF ընկերությունների խմբի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպվող անվճար ամենաթվային կոնֆերանս է, որն այս տարի ևս տեղի կունենա Երևանից դուրս։
Կոնֆերանսի նպատակն է Գեղարքունիքի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը։
Կոնֆերանսին մասնակցությունը անվճար է
Անցկացման վայր՝ ք․ Վարդենիս, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ
Անցկացման օր/ժամ՝ հունիսի 3, 2023թ․, 10:30-18։30
Կոնֆերանսի մանրամասներին ծանոթանալու համար անցի՛ր հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/events/3028614750767610
Միջոցառմանը մասնակցելու համար պարտադիր գրանցում՝ https://bit.ly/գրանցվիր-այստեղ
Ստեղծիր քո բանաձևը թվային աշխարհում։
Ինչու մասնակցել կոնֆերանսին․
1․ Կոգեշնչվեք, ձեռք կբերեք հստակ պատկերացում, գիտելիք և գործիքակազմ, թե ինչպես թվային աշխարհում կառուցել ձեր բիզնեսը՝ թիրախավորելով ամբողջ աշխարհը որպես շուկա՝ ընդ որում շարունակելով ապրել ձեր իսկ բնակության վայրերում, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում։
2. Կլսեք ու կտեղեկանաք թվային մարքեթինգի, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, դիզայնի, սոցիալական մեդիա մարքեթինգի, գովազդի ու շատ այլ ակտուալ թեմաների մասին։
3. Կտեղեկանաք արդի մասնագիտությունների մասին և կկարողանաք ճիշտ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։
4․ Կկարողանաք մասնակցել վարպետաց դասերի, որի արդյունքում`
ա) կտիրապետեք կարիերա սկսելու կամ աշխատաշուկայում արդյունավետ հանդես գալու հմտությունների, կկառուցեք ձեր LinkedIn էջն ու CV-ին,
բ) կպատկերացնեք` ինչ է ֆրիլանսինգը ու կունենաք սեփական պրոֆիլ ամենահայտնի ֆրիլանսինգային հարթակներում,
գ) կտիրապետեք no code հասկացությանը և կկարողանաք ներկայացնել ձեր ծառայություններն ու ապրանքները տարբեր սոցիալական հարթակներում, կստեղծեք օնլայն խանութ։
5․Կծանոթանաք հաջողության պատմությունների, կտեղեկանաք նոր հնարավորությունների մասին․ իրական մարդիկ ներկայացնելու են իրենց իրական և շատ հաջողված փորձը, որը կարող եք կիրառել նաև դուք։
Կոնֆերանսի շրջանակներում Վարդենիսի քաղաքային գրադարանում նաև կբացվի Գրքասերների TCF անկյունը՝ նպաստելով տեղի երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը։
Ուշադրություն՝ կոնֆերանսը նախատեսված չէ 14 տարեկանից ցածր անձանց համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 10:31:42