Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մարզից հաղթող ճանաչված դպրոցականներին

22.05.2023

Մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և մարզպետի շնորհակալագրերով խրախուսեց Գեղարքունիքի մարզից օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչված և ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից դիպլոմների արժանացած աշակերտներին։
2022-2023 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 71 աշակերտներ, որոնցից 6-ը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացել են 3-րդ կարգի, 2-ը՝ 2-րդ կարգի և 2-ը՝ 1-ին կարգի դիպլոմների, իսկ լավագույն մասնակցություն ցուցաբերած 9 աշակերտներ արժանացել են գովասանագրերի:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում դիպլոմներով պարգևատրված աշակերտները՝ արժանացել են անվանական կրթաթոշակի:
Մարզպետը դպրոցականներին հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված դիպլոմները և գովասանագրերը, ապա ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց նրանց, իսկ դիպլոմակիրներին տվյալ առարկան դասավանդող ուսուցիչները խրախուսվեցին 100, 75 և 50 հազարական դրամով։
Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց և իր երախտագիտությունը հայտնեց դպրոցականներին և նրանց դասավանդող ուսուցիչներին` ձեռք բերած հաջողությունների համար.
«Բոլորս գիտենք, որ պետության հիմքը որակյալ կրթությունն է, իսկ մեր երկրի ապագան կառուցողն ու շենացնողը նման կրթություն ստացած քաղաքացին է։ Այսօր, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը, ի դեմս ՀՀ կառավարության, մեծ ուշադրություն է դարձնում մարզում կրթության որակի բարելավմանը, կրթական մի շարք բարեփոխումների իրականացմանը, որոնք, վստահ եմ, որ մոտ ապագայում կտան ավելի տեսանելի արդյունք։
Արդեն ունենք նախադեպը՝ գերազանցության մեդալակիրներ ունեցող դպրոցներին տարբեր կերպ խրախուսելու և վստահեցնում եմ, որ հետագայում մեր ուշադրությունից չեն վրիպի նման հաջողություններ գրանցած այլ դպրոցները ևս։ Միաժամանակ շնորհավորում եմ և առանձնահատուկ շնորհակալություն հայտնում մեր մանկավարժներին, քանի որ նրանց քրտնաջան և անձնվեր աշխատանքի արդյունքն է այս հաղթանակը: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում կազմակերպած աշխատանքի, մարզի և դպրոցի պատիվը բարձր պահելու համար»,- նշեց մարզպետը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52