Նորություններ
Կայացավ շախմատի 2023 թվականի մարզային առաջնությունը
22.05.2023
2023 թվականի մայիսի 20-ին Գավառի շախմատի տանը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի շախմատի 2023 թվականի մարզային առաջնությունը:
Այն նպատակ ուներ նպաստելու համայնքներում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին և հանրապետական մրցումներին մարզի լավագույն շախմատիստների մասնակցության ապահովմանը:
Մարզային առաջնությունն անցկացվեց մեկ փուլով, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում լավագույն արդյունք ցույց տված 31 շախմատիստներ:
Առաջնությունն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, անհատական եղանակով: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրված էր 25 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
Սռաջնությունն անցկացրեց և արդյունքներն ամփոփեց մարզային մրցավարական հանձնաժողովը: Մրցումների գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզում Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը:
Յոթ խաղափուլերի արդյունքում առաջին տեղը գրավեց Ճամբարակ համայնքի ներկայացուցիչ Կարո Սարգսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Գավառի ներկայացուցիչներ` համապատասխանաբար Վարդան Սարգսյանը և Երեմ Սարգսյանը:
Մարզային առաջնությունում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ գրաված շախմատիստներին հանձնվեցին հավաստագրեր և հուշամեդալներ:
Մարզային առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած Կարո Սարգսյանը և Վարդան Սարգսյանը մայիսի 28-ից հունիսի 4-ը կմասնակցեն 2023 թվականի Հայաստանի տղամարդկանց կիսաեզրափակիչ առաջնությանը: