Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն

18.05.2023

ՀՀ Զինված Ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն:
Պայմաններն են՝
 Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից օգտվելու հնարավորություն:
 Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների անվճար և որակյալ բուժսպասարկում:
 Ծառայության վայրին մոտ բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում:
 Բարձր աշխատավարձ, ինչպես նաև ընթացիկ ատեստավորումների արդյունքում դրա կրկնակի բարձրացում:
Ծառայությունը շաբաթական 5 օր, ժամը 09:00-15:30:
Ծառայության հնարավորությունը ՀՀ տարբեր մարզերում՝ Սյունիք, Լոռի, Գեղարքունիք, ք. Երևան:
Ներկայացվող պահանջներն են՝
Կարող են դիմել մինչև 40 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները:
 Դիմորդները պետք է ունենան առողջական և ֆիզիկական լավ տվյալներ:
 Չունենան չմարված դատվածություն, չլինեն քրեական հետապնդման մեջ:
 Պայմանագրի կնքում 1-ից 5 տարի ժամկետով:
Ընդունելության կարգը և հերթականությունը
 Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում դիմումի ներկայացում (ներկայանալ անձնագրով և զինվորական գրքույկով):
 Ներկայանալ զորամաս հարցազրույցի և ֆիզիկական պատրաստությունից քննության հանձնման համար (ձգումներ պտտափձողից, վազք 100 մ և 3000 մ տարածություններով): Պահանջվող փաստաթղթերի ներկայացում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում:
Բժշկական հետազոտության անցում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ՀՀ պաշտպանության նախարարության՝ www.mil.am կայք կամ զանգահարել թեժ գծի 1-28 կամ 010 47 65 01, 010 47 67 02 հեռախոսամարներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52