Նորություններ
Մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրն է
17.05.2023
2023 թվականի մայիսի 18-ին նշվելու է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին` «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որը մեկնարկել է դեռևս 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:
Գեղարքունիքի մարզում գործող թանգարանները՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ նախապատրաստել են հետևյալ միջոցառումները․
Գեղարքունիքի երկրագիտական թանգարան, Գավառ քաղաք
Մայիսի 18
11:00- 16:00 - Բացօթյա ցուցադրություն, կցուցադրվեն ազգային-ազգագրական իրեր
14:00-Ցուցադրության բացում՝ «Գավառ քաղաքի շնորհալիները» խորագրով, կցուցադրվեն Գավառ քաղաքի արվեստանոցի սաների ձեռքի աշխատանքները
Մայիսի 20
11:00- 18:00 - Բացօթյա ազգագրական ցուցադրություն՝ թանգարանի մուտքի մոտ
11:00- 24:00 - Հիﬓական ցուցադրություն
Մարտունու պատկերասրահ ՀԱՊ-ի մասնաճյուղ
Մայիսի 18
11:00- 18:00 -Հիﬓական ցուցադրություն
Մայիսի 20
11:00- 24:00-Հիﬓական ցուցադրություն
13:00-Կրթական ծրագիր՝ Մարտունու գեղարվեստի դպրոցի սաների մասնակցությամբ
15:00-Հաﬔրգային ծրագիր՝ Մարտունու երաժշտական դպրոցի պատանի ստեղծագործողների մասնակցությամբ։