Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկում է Հայաստանի տնտեսության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ուրցաձոր-Մարտունի ավտոճանապարհի կառուցման նախագծային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը

16.05.2023

2023 թվականի մայիսի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով հայտարարվել է մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրից դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք տանող ավտոճանապարհի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը կազմում է 122 միլիոն դրամ:
Մեկնարկվող նախագիծը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Գեղարքունիքի և Արարատի մարզերի տնտեսությունների համար: Կառուցվող ավտոճանապարհի շահագործման դեպքում Արարատյան դաշտավայրն ամենակարճ ճանապարհով կապվելու է Սևանա լճի ավազանին՝ գործող ճանապարհը կրճատելով մոտ 120կմ-ով և նպաստելու է երկու մարզերի գյուղատնտեսության, առևտրի, տուրիզմի, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացմանը:
Մրցույթի հրավերի փաթեթները կբացվեն 2023 թվականի մայիսի 26-ին, ժամը 11:00-ին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52