Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

15.05.2023

Մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Սուբվենցիոն ծրագրով Գավառ համայնքում տեղադրվել են 9 կանգառասրահներ՝ 7-ի տեղադրումը ընթացքի մեջ է:
ԲՄԿ-ների օգտագործվող տարածքների համար արդեն կնքվել է 34 պայմանագիր՝ 20-ը ընթացքի մեջ է:
Ներկայացվեց վերլուծական տեղեկատվություն մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքապետարաններում ապառքների գանձման հետ կապված գործընթացի, մարզի համայնքների կողմից տեղական վճարների, տուրքերի պլանավորման մեթոդիկայի, հավաքագրման և ծախսերի ցուցանիշների վերաբերյալ:
Քննարկվեց մարզի Նորաշեն, Լճաշեն և Նորատուս բնակավայրերի հարակից հատվածներում առկա թերությունները վերացնելու և նախկին տեսքին բերելու վերաբերյալ կատարված աշխատանքները, ինչպես նաև մարզի տարածքում գործող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից հատվածներում ավազի և աղբի մաքրման, մետաղական արգելափակոցների վերականգման և ներկման, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու վերաբերյալ աշխատանքները:
Ներկայացված տեղեկատվության հիման վրա քննարկվեց նաև ավտոճանապարհների եզրերին բացօթյա առևտուրը կանոնակարգելու գործընթացը:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց՝
Ամեն շաբաթ զեկույց ներկայացնել համայնքների կողմից մարզի համայնքների տարածքները մետաղաջարդոնից մաքրելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզի համայնքների և «Սևան» ազգային պարկի միջև տարածքների ճշգրտման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով՝ մարզպետարան քննարկման հրավիրել Կադաստրի կոմիտեի, Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման նախարարությունների ոլորտային պատասխանատուներին:
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներին հրավիրել մարզ, որպեսզի մարզում իրենց կողմից իրականացվող շինարարական ծրագրերի հետ կապված բոլոր հարցերը ևս մեկ անգամ վեր հանվեն և ուսումնասիրվեն:
Մարզի բոլոր դպրոցներին ուղարկել շրջաբերականներ, որպեսզի մինչև Վերջին դասը շաբաթօրյակ իրականացվի դպրոցների ինչպես նաև բնակավայրերի տարածքում և ներկայացվի տեղեկատվություն աշխատանքների ընթացքի ու արդյունքների վերաբերյալ:
Ներկայացնել տեղեկատվություն մարզում առկա սպանդանոցների և մսի վաճառքի կետերի վերաբերյալ:
Քննարկեվեցին այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52