Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանա լիճ բաց թողնվեց 130 հազար հատ մանրաձուկ

15.05.2023

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի՝ «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 11 գրամ քաշով 130 հազար հատ մանրաձուկ
Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, փոխնախարար Արամ Մեյմարյանը, «Սևան Ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, «Սևանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» տնօրեն Դավիթ Շանոյանը։
Մանրաձուկը բաց թողնվեց Կարճաղբյուր գյուղի տարածքում: Ընկերությունն այս տարի ծրագրել է Սևանա լիճ բաց թողնել Սևանի իշխանի Գեղարքունի ենթատեսակի 230 հազար հատ մանրաձուկ, որից շուրջ 130 հազարը արդեն իսկ բաց թողնվեց, իսկ մնացած 100 հազարը բաց կթողնվի մինչև տարեվերջ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 10:31:42