Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի Սևան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

12.05.2023

Այս տարվա մարտ ամսից մեկնարկել և ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևան-Լճափ 13,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 277 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսվում է առանձին հատվածներում իրականացնել ճանապարհի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցման, առանձին հատվածներում՝ գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզման և երկշերտ ասֆալտբետոնյա նոր ծածկի տեղադրման աշխատանքներ։
Նախատեսվում է իրականացնել նաև ջրահեռացման համակարգի կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։
Մայիսի 12-ի դրությամբ իրականացվել են գոյություն ունեցող ջրթող խողովակների մաքրման և բետոնապատման, ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, արդեն սկսվել են ֆրեզման և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքները։
Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 98200 քառակուսի մետր։ Ֆրեզված հումքն անվճար տրամադրվում է Գավառ և Սեւան համայնքների բնակավայրերին՝ հանրային նշանակության հիմնարկներ տանող կամ երկրորդական նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով։
Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2023 թվականի ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52