Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից Մեծ Հայրենականի չորս վետերանները խրախուսվեցին Գեղարքունիքի մարզպետի կողմից

10.05.2023

Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Սարուխան, Ծովազարդ, Լիճք և Գեղհովիտ բնակավայրերից պատերազմի վետերաններ Մեխակ Ավետիսյանը, Արամայիս Կատվալյանը, Հրաչիկ Պապեյանը և Վոլոդյա Մուսիկյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից արժանացան դրամական խրախուսանքի։
Դրանք, մարզպետի շնորհավորանքների հետ, վետերաններին փոխանցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները։
Մեծ Հայրենականի վետերաններն իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզպետ Կարեն Սարգսյանին՝ ցուցաբերած ուշադրության և հարգալից վերաբերմունքի համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52