Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում
10.05.2023
Մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեցին քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիները դիմում ներկայացրին պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, դեղորայքի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման, բնակարանի վերանորոգման, բնակարանի սահմանային հատվածների ճանաչման, սեփականության իրավունքի ձեռքբերման, ժամանակավոր բնակության տրամադրած տարածքի վարձավճարի փոխհատուցման և դրամական օգնության խնդիրներով։
Քաղաքացիների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։