Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական բնակավայրերում նշվեց Մայիսիննյան հաղթանակների տոնը

09.05.2023

Հաղթանակների տոնի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան՝ Սարուխան գյուղի բնակիչ, 101 ամյա Մեխակ Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին, ապա Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շահան քահանա Մովսիսյանի:
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել մարզպետ Կարեն Սարգսյանը.
<<Սիրելի՛ հայրենակիցներ
Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին և բոլորիս շնորհավորում եմ 1945 թվականի հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մեծ հայրենականում մեր հայրենակիցների սխրանքներն էին և չարիքի, ազգայնականության դեմ պայքարը, որ դաստիարակեցին մեր հետագա սերունդներին, և արդեն նորանկախ Հայաստանում մեզ նոր մայիսյան հաղթանակներ բերեցին:
Խոնարհումս Երկրորդ աշխարհամարտում, և Արցախյան ազատամարտում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մարտիկներին, հավերժ փա՛ռք նրանց հերոսացած անուններին:
Այսօր էլ նրանց որդիներն ու թոռները կանգնած են հայրենիքի սահմաններին և քաջաբար պայքարում են հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգ և խաղաղ գալիքի, հանուն մեր երկրի գոյության ու հզորացման:
Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին:
Սիրե՛նք, փայփայե՛նք այսքան դժվարությամբ մեզ տրված հայրենիքը և մեր ջանքով ու ստեղծագործ արարմունքով շենացնենք այն՝ ամեն պահ պատրաստ լինելով դառնալ նրա զինվորը:
Բոլորիդ մաղթում եմ առողջություն, անամպ երկինք, մեր հայրենիքին՝ խաղաղ լուսաբացներ և մայրամուտներ, մեր զինվորներին՝ անկոտրում կամք, մարտական աննկուն ոգի և անփորձանք ծառայություն>>: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 10:31:42