Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ

08.05.2023

Կարեն Սարգսյանը մայիսի 8-ին աշխատանքային ծավալուն խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ, որին ներկա էր նաև ԳՊՀ-ի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով անդրադարձավ 2023-2024 ուս. տարվա միասնական քննությունների հետ կապված դիմորդներին իրազեկելու նրբություններին: Կարևորելով Գավառի պետական համալսարանի դերը մարզի երիտասարդության կրթության, մասնագիտությունների ձեռքբերման, ընտրած ոլորտներում նրանց վերապատրաստման և այլ երկրների ԲՈՒՀ-երում ուսանողների կատարելագործման հնարավորությունները, ռեկտորն առաջարկեց դպրոցների տնօրեններին՝ օգնել շրջանավարտներին մասնագիտական կողմնորոշման, հայտադիմումների ճիշտ լրացման և սահմանված ժամկետում դրանք համալսարան ներկայացնելու հարցում։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետն անդրադարձավ ոլորտի հիմնահարցերին ու դրանց լուծմանը միտված առաջիկա անելիքներին, նշելով, որ գոհացուցիչ չեն դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մարզից աշակերտների մասնակցության և կամավոր ատեստավորման ենթարկված ուսուցիչների թվային ցուցանիշները, հորդորեց լինել խիստ հետևողական թե' դպրոցականների և թե' ուսուցիչների ակտիվ մասնակցության հարցում։
Վերջին դասի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված մարզպետը դպրոցների տնօրեններին դրամահավաքության դեպքերը բացառելու խիստ հանձնարարական տվեց: Ինչպես նաև անդրադարձավ դպրոցներում 2023 թվականի ավարտական քննությունների համար նախատեսաված միասնական քննական կենտրոններին, քննությունների նախապատրաստական և կազմակերպչական բնույթի աշխատանքներին, նշելով, որ դպրոցները մարզպետարանի համապատասխան վարչության հետ ունեցած համագործակցությամբ կարող են լուծում տալ ի հայտ եկող խնդիրներին։ Քննարկվեց ավարտական քննությունների ընթացքում քննական սենյակները տեսաձայնագրող սարքերով ապահովելու հարցը:
Խոսվեց նաև կարմրուկի դեմ պատվաստվելու, դպրոցներին կենտրոնական ջեռուցման համակարգով ապահովելու անհրաժեշտության, անվտանգության նկատառումներից ելնելով դպրոցական էքսկուրսիաների կազմակերպման ընթացքում հնամաշ տրանսպորտային միջոցների կիրառման բացառման մասին։
Հանդիպման ավարտին մարզպետը պատասխանեց դպրոցների տնօրենների կողմից հնչեցրած հարցերին, նշելով, որ բարձրացված խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության և մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52