Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքը Երկրապահի օրվա առթիվ

08.05.2023

Հարգելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 8-ի՝ Երկրապահի օրվա առիթով:
Գաղտնիք չէ, որ երբ հայ ժողովուրդը վճռականորեն ոտքի ելավ հայրենիքի իր մի կտորը՝ Արցախը, պաշտպանելու և ազատագրելու օտարի ոտնձգությունից, մենք չունեինք կանոնավոր բանակ, հզոր և կայացած զինված ուժեր. ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով, նվիրյալ հայորդիներով:
Հատկապես ներկա ժամանակում բոլորիս համար թանկ այս տոնի օրը շնորհավորում եմ, նախևառաջ, <<Երկրապահ կամավորականների միության>> ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր կանգնել են Հայոց բանակի, հայ զինվորի կողքին՝ փոխանցելով իրենց փորձն ու ոգին, մասնակցելով հայրենի սահմանները պաշտպանելու գործին:
Շնորհավորում եմ նաև երիտասարդ երկրապահներին, ովքեր, շարունակելով ավագների գործը, ոգեշնչվելով նրանց օրինակից և գիտակցելով հայրենիքի պաշտպանությանը մասնակից լինելու սրբազան պատասխանատվությունը, նրանց հետ միասին կանգնեցին և կանգնած են կամավորների շարքերում և մեզ վստահություն, հավատ են ներշնչում, որ հայ ազգն անպարտելի է:
Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև Հայոց բանակին և նրա կերտման մեջ ներդրում ունեցած յուրաքանչյուրին, քանզի հայ բանակաշինության հիմքում ևս երկարապահական շարժումն էր:
Շնորհակալ ենք և´ նահատակներին, որ ազատագրական պայքարին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, և´ կենդանի հերոսներին, որ շարունակում են ապրել մեր մեջ՝ կրելով ամենաարժեքավոր կոչումը՝ ազատամարտիկ լինելու պատիվը:
Շնորհավոր տոնդ, երկրապա´հ, շնորհավոր տոնդ, Հայո´ց երկրի պաշտպան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52