Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

04.05.2023

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի թիվ 46,47,48 փողոցներում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, իսկ «Քոնդալան», «Անոյի արտ» թաղամասերում և Ձորի թաղի 18 և 23-րդ փողոցներում անցկացվել է 1100 մետր երկարության վերգետնյա գազատար։
Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում նվազագույնի են հասցվել մատակարարվող ջրի կորուստները, իսկ վերոնշյալ փողոցներում բնակվող շուրջ 200 տնտեսությունների համար բարելավվել է ջրամատակարարումը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և ավարտվել այս տարվա ընթացքում։
 Աստղաձորի գազատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 17 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին և ավարտվել նույն տարվա դեկտեմբերի վերջին։
Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան նորաստեղծ թաղամասերի շուրջ 400 ընտանիք։
Գազատարը փորձարկվել է և որոշակի ընթացակարգերից հետո պատրաստ կլինի շահագործման։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52