Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

02.05.2023

Մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Ներկայացվեց տեղեկատվություն մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքապետարաններում ապառքների գանձման հետ կապված գործընթացի վերաբերյալ:
Զեկուցվեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքներում հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
Զեկուցվեց, որ 2018թ.-ից սկսած Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին տրամադրվել է 51 միավոր մեքենամեխանիզմ՝ ևս 24-ը նախատեսվում է տրամադրել:
Զեկուցվեց, որ ավարտվել է մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ծլած ցանքերի վերաբերյալ սահմանված կարգով իրականացվող մոնիտորինգը:
Ամփոփվեցին համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում մարզպետը հանձնարարեց՝
Ներկայացնել տեղեկատվություն 2023 թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի սկսվելու, ընթացքի և չկատարման պատճառների վերաբերյալ:
Ներկայացնել տեղեկատվություն մարզի համայնքներում մինջև 2026 թ-ը սուբվենցոին ծրագրերով կառուցվող մանկապարտեզների վերաբերյալ:
Աշխատանքներ տանել մարզի համայնքների ղեկավարների հետ, որպեսզի ավտոճանապարհների կողնակների մաքրման աշխատանքները 3 շաբաթվա ընթացքում ավարտին հասցվեն:
Քննարկեվեցին այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52