Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակում դիտարկել է ճանապարհաշինական աշխատանքները

02.05.2023

Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ճամբարակ, որտեղ ապրիլի 28-ից մեկնարկել են Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 898 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։
Նախատեսվում է իրականացնել ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցման, երթևեկելի մասում հիմքերի և երկշերտ ասֆալբետոնյա ծածկի տեղադրման, 2 կամուրջների հիմնանորոգման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։
Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ երկու կիլոմետրանոց հատվածն իրականացվելու է Վահան բնակավայրի ներսում։ Երթևեկելի մասում հիմնանորոգվելու է 37 հազար 515, մուտքերում՝ 7246 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ։
Ճանապարհի հիմնանորոգումը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52