Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարի միջազգային օրը Գավառ քաղաքում

01.05.2023

Ապրիլի 29-ին, Պարի միջազգային օրվա առիթով, Գավառի կենտրոնական հրապարակում, «Ջուլի Դանս» պարային ստուդիոյի գեղարվեստական ղեկավար Ջուլիա Փափախչյանի նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ կազմակերպվեց և անցկացվեց համերգային ծրագիր և հայկական ժողովրդական ու ազգագրական պարերի ուսուցում:
Պարային կատարումներով հանդես եկան «Ջուլի Դանս» պարային ստուդիոյի տարբեր տարիքային խմբերի սաները, իսկ երաժշտական կատարումներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Գավառի պետական երաժշտական քոլեջի սաները:
Համերգային ծրագրին աջակցելու համար «Ջուլի Դանս» պարային ստուդիոյի ղեկավարի կողմից շնորհակալագրեր հանձնվեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին:
Համերգային ծրագրի վերջում դպրոցահասակ երեխաների համար Հայաստանի ազգային պարարվեստի գործիչների միության անդամ, «Ազդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Խաչատրյանը իրականացրեց հայկական ժողովրդական և ազգագրական պարերի ուսուցում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 10:31:42