Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղի են ունենում Քաղաքացու օրվան նվիրված հանդիպումներ

29.04.2023

Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու համար։
Ապրիլի 29-ին, Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպվող միջոցառման շրջանակներում, հանրային քննարկման հարթակներ տեղադրվեցին Գեղարքունիքի մարզի բոլոր խոշորացված համայնքների համայնքային կենտրոններում, որտեղ տեղի ունեցան հանդիպում-զրույցներ՝ աշխարհի չեմպիոնների, մրցանակակիրների, մտավորականների և այլ անձանց հետ։
Գավառ համայնքում հանրային քննարկման հարթակ տեղադրվեց Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բանախոսը՝ Գեղարքունիքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանն էր։ Մարտունի համայնքում՝ Մարտունի քաղաքի մշակույթի տանը, բանախոսը՝ ռեժիսոր Գուժ Թադևոսյան, Սևան համայնքում՝ Սևանի համայնքային մշակութային կենտրոնում, բանախոսը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյան, Վարդենիս համայնքում՝ Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում, բանախոսը՝ ռեժիսոր Հայկ Օրդյան և Ճամբարակ համայնքում՝ Ճամբարակ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում, բանախոսը՝ կինոգետ, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյան։
Մարզի համայնքներում բանախոսների հետ ունեցած հանրային քննարկումներին մասնակցեցին նշված համայնքների հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարանների շուրջ 30 սովորողներ, ովքեր ծավալեցին հետաքրքիր քննարկումներ, լսեցին հրավիրված բանախոսներին, պետության զարգացման հեռանկարների, քաղաքացու ակտիվ դիրքորոշման հարցում սեփական մասնակցության ցուցաբերման հետ կապված հարցերի շուրջ։
Քննարկումներից հետո նույն վայրերում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու համերգային ծրագրեր՝ տվյալ համայնքի կրթամշակութային հաստատությունների սաների ներկայացմամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:28:43