Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ամփոփիչ խոսքը՝ շաբաթօրյակի աշխատանքների վերաբերյալ
29.04.2023
Իմ շնորհակայությունն եմ հայտնում ապրիլի 29-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցած բոլոր կազմակերպություններին ու անձանց՝ ցուցաբերած պատասխանատվության, կազմակերպված ու արդյունավետ աշխատանքի համար։
Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային ու առողջապահական հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցների, դպրոցականների եւ ուսանողների ջանքերի եւ աշխատասիրության շնորհիվ աղբից մաքրվեցին բնակավայրերի փողոցները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, անտառամերձ գոտիները, պատմական հուշարձանների տարածքները, պետական կամ մասնավոր հիմնարկների բակերը, իրականացվեցին աղբավայրերի ծածկման աշխատանքներ, ինչի արդյունքում մարզի բոլոր քաղաքային ու գյուղական բնակավայրերը միանգամայն մաքուր ու բարեկարգված տեսք ստացան։
Հուսամ, որ այսուհետ էլ մեր քաղաքացիները կհոգան իրենց շրջակա բակի, փողոցի, միջավայրի մաքրության պահպանման ու բարեկարգման հետ կապված խնդիրները։