Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը` քաղաքացու օրվա կապակցությամբ

29.04.2023

Սիրելի՛ քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով:
Երկրի քաղաքացիների գիտակցության մեջ քաղաքացիության արժեքների ամրագրումն ու քաղաքացի լինելու առաքելության շատ կարևոր է: Այս տոնի հիմքում դրված միասնականության և համերաշխության գաղափարը հրաշալի ուղերձ է բոլորիս համար և առիթ՝ հիշելու քաղաքացիների իրավունքների և պետության՝ քաղաքացիների հանդեպ ունեցած պարտավորությունների մասին:
Պետության ամրության հիմքը քաղաքացու բարձր վստահությունը և պետության կողմից նրա բոլոր իրավունքների և ազատությունների լիարժեք ապահովումն է: Մեր պարտքն է երաշխավորել քաղաքացու վստահության շարունակական ամրապնդումը, իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարական բարձր արժեքները:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52