Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

28.04.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբարը եւ վերանորոգվել ջրընդունիչ հորը։
 Դրախտիկի խմելու ջրատարի ցանցի կառուցման, օրվա կարգավորիչ ջրամբարի եւ ջրընդունիչ հորի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ, Ջիլ եւ Արտանիշ բնակավայրերում խմելու ջրագծի ներքին եւ արտաքին ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթում՝ 34 միլիոն 749 հազար դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել է Դրախտիկի օրվա կարգավորիչ ջրամբարը եւ ջրընդունիչ հորը, կառուցվել է խմելու ջրատարի 1500 մետր արտաքին, 373 մետր ներքին ցանց, ինչի շնորհիվ Դրախտիկի միջնակարգ դպրոցի շենքը եւ տարածքի տասնյակ տնտեսություններ ապահովվել են խմելու ջրով։
2023 թվականի ապրիլի 28-ի դրությամբ ծրագիրն ավարտվել է։
 Դրախտիկի գիշերային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն իրականացվել են «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 6 բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթում՝ 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Դրախտիկի երկու թաղամասում կառուցվել է 900 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 30 լուսատու։
2023 թվականի ապրիլի 28-ի դրությամբ ծրագիրն ավարտվել է։
2023 թվականի հոկտերմբեր ամսից Շողակաթ համայնքը գործում է Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52