Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում ընթանում են մարզային նշանակության ճանապարհների ամառային պահպանության աշխատանքներ

28.04.2023

2023 թվականի ապրիլի առաջին օրերից Գեղարքունիքում մեկնարկել են մարզային նշանակության ճանապարհների ամառային պահպանության աշխատանքները։
Ապրիլ ամսի ընթացքում, ելնելով եղանակային պայմաններից, մարզային ճանապարհների սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվել են ջրահեռացման վաքերի մաքրման, ասֆալտբետոնյա ծածկի վրա եւ կողնակներում առկա ավազի եւ աղբի մաքրման աշխատանքներ։
Մարտունու, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում արդեն մեկնարկել են մարզային նշանակության ճանապարհների ասֆալտբետոնյա շերտի վնասված հատվածների փոսային նորոգման աշխատանքները, իսկ Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջաններում դրանք կսկսվեն մոտակա օրերի ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52